Ըմբշամարտի ԱԱ. Միհրան Ջաբուրյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին առաջին օլիմպիական ուղեգիրը բերեց16 սեպտեմբերի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Միհրան Ջաբուրյանը (մինչև 55կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, զիջելով Վիկտոր Լեբեդևին, դուրս է մնացել 1/16 եզրափակչից, սակայն, քանի որ ռուսաստանյան ըմբիշը հասել է եզրափակիչ, Ջաբուրյանը 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք է ստացել: Առաջին մենամարտում նա հանդիպել էր Լոպես Օլվերի (Մեքսիկա) հետ և 3:0 հաշվով հաղթել նրան, այնուհետև Ջաբուրյանը 3:1 հաշվով պարտության էր մատնել կուբացի Ֆրանկո Մարեսին և Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար ապահովել լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Երրորդ տեղի համար Ջաբուրյանը իր ուժերը կչափի ղազախստանյան ըմբիշ Դաուլետ Նիազբեկի հետ: Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |