Հայ գիտնականները խորհրդարանում ներկայացրել են իրենց խնդիրներն ու առաջարկները17 սեպտեմբերի 2011 - 09:27 AMT PanARMENIAN.Net - «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամները սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային Ժողովում հանդիպել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Armacad խմբի հիմնադիր և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Գևորգյանը, հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Կրթության և գիտության նախարարության Գիտության պետհանձնաժողովի ղեկավար Սամվել Հարությունյանն ու Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը: «Շատ գոհ եմ հանդիպումից»,- ընդգծել է Գևորգյանը: Նա նշել է, որ խմբի անդամները նախորդ հանդիպմանը Արտակ Դավթյանին ներկայացրել էին 14 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, և «պետք է երախտագիտություն հայտնեմ, որ պարոն Դավթյանն ու հանձնաժողովը հարցում էին կատարել բոլոր կետերով, կազմակերպել քննարկումներ, և հանդիպմանը պատասխաններ տրվեցին, թե բոլոր կետերով ինչ է արվել»: Գևորգյանի խոսքով, հանդիպմանը Սամվել Հարությունյանը պարզաբանումներ է կատարել յուրաքանչյուր կետի վերաբերյալ, բավական հագեցած քննարկումներ են տեղի ունեցել, «ծնվեցին նոր գաղափարներ, որոնք ընդունվեցին»: Նա մասնավորապես նշել է, որ ընթացք է տրվել խմբի առաջարկած բոլոր կետերին, մասնավորապես` «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրենքին, որոշ ոլորտներում ասպիրանտական տեղերի բաշխմանն ու ավելացմանը, ասպիրանտների կրթաթոշակի ավելացմանը, և հույս հայտնել, որ եթե գործընթացն այդ տեմպերով զարգանա, ապա շուտով բոլոր այդ հարցերը լուծում կստանան: Նա հավելել է նաև, որ հուսով է` խորհրդարանում 2012թ. պետբյուջեի վերաբերյալ մոտալուտ քննարկումների ժամանակ գիտությանը 3% կհատկացվի: Գևորգյանը նաև հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Դավթյանը խմբի անդամներին վստահեցրել է, որ հանձնաժողովի կամ Ազգային Ժողովի անունից շուտով հայտնի հայ գիտնականների անուններով կոչվող գիտական դրամական մրցանակներ կսահմանվեն գիտության տարբեր ոլորտներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |