Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիում զբաղեցրել է 8-րդ տեղը

Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիում զբաղեցրել է 8-րդ տեղը

PanARMENIAN.Net - Չինական Շենժեն քաղաքում ավարտվել է կանանց Գրան պրիի երկրորդ փուլը: Հայ շախմատիստուտի Էլինա Դանիելյանը 5 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը: Վերջին 11-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով կիսել է միավորները Հոու Իֆանի հետ, որը 8 միավորով դարձել է Գրան պրիի հաղթող: Երկրորդ տեղը 7 միավորով զբաղեցրել է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), 3-րդ տեղը` Յու Վենյունը (Չինաստան), որը վաստակել էր 6,5 միավոր:

Հաղթողը ստացել է 6500 եվրո, Գրան պրիի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 40 հազար եվրո:

Գրան պրիի նոր սերիայի առաջին փուլում, որը տեղի է ունեցել օգոստսի 1-15-ը Ռոստովում, Դանիելյանը 5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Գրան պրիի հաղթող է դարձել նույնպես Հոու Իֆանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---