«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթում հաղթել է եռագույնը պատկերած փոքրիկը19 սեպտեմբերի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվել Նվեր Ղազարյանը։ «20-ամյա հանրապետությունում ապրող մանկանը հանձնիր յուղաներկեր և նա կընտրի եռագույնի երանգները: «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մասնակից Նվեր Ղազարյանի համար անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում: Հենց այդ լուսանկարն էլ արժանացավ «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի առաջին մրցանակին»,- ասվում է ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Երկրորդ մրցանակին արժանացել է Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր և հուշանվերներ «Հայաստանը դու ես» կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը: ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին: Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարները տեղադրվում էին ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջում: Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը, շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Մրցույթին ներկայացված լուսանկարների մեծամասնությունը հագեցած էին լավատեսական տրամադրությամբ, կային նաև Հայաստանի սոցիալական խնդիրները պատկերող լուսանկարներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |