Զորահանդեսին այլ երկրի զորախմբի մասնակցության դեմ բողոքողները բերման են ենթարկվել

PanARMENIAN.Net - «Շիրակ» ՀԿ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի դատապարտում են այսօր Երևանում Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթ իրականացնելու փորձի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից գործադրված բռնության, ինչպես նաև քայլերթի մասնակիցների, այդ թվում Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին բերման երթարկելու փաստի առթիվ: «ՀՀ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բողոքի խաղաղ քայլերթի մասնակիցներին»,- ասվում է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---