Վլադիմիր Խիմեյ. Ուկրաինայի և Լեհաստանի հատուկ ծառայություններն ակտիվորեն փոխգործակցում են![]() 24 սեպտեմբերի 2011 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները պատրաստ են երկրում ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ հնարավոր ահաբեկչական սպառնալիքների կանխմանը, պնդում է ՈՒԱԾ պետի առաջին տեղակալ Վլադիմիր Խիմեյը: Ուկրաինայի Անվտանգության ծառայության գլխավոր խնդիրը EURO-2012-ում հնարավոր ահաբեկչական ակտերի, ինչպես նաև պետական կամ հասարակական գործիչների կյանքի հանդեպ ոտնձգությունների նախազգուշացումն է: Եթե խոսենք առաջնությանը ՈՒԱԾ պատրաստականության մասին, ապա այն շատ բարձր է»,- Խիմեյի խոսքն է մեջբերում gazeta.ua-ը: Պատասխանելով լեհական կողմի հետ համագործակցության մասին հարցին` Խիմեյը հաղորդել է, որ երկու երկրների հատուկ ծառայություններն ակտիվորեն փոխգործակցում են. «Մշտապես համատեղ մարզումներ են անցկացվում, այդ թվում` հատուկ ստորաբաժանումների` մեր «Ալֆայի» և Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության Հակաահաբեկչական խմբի մասնակցությամբ»: Եվրոպայի 2012թ. առաջնությունը Ուկրաինայում և Լեհաստանում կկայանա հունիսի 8-ից հուլիսի 1-ը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |