Թուրքիան սիրիական նավ է զավթել![]() 24 սեպտեմբերի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ձերբակալել է սիրիական դրոշի տակ նավարկող զենք տեղափոխող նավը, հայտնում է BBC-ին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ և երբ է կասեցվել նավը: «Թուրքիայի տարածքով զենքի առաքումները Սիրիա կկասեցվեն և զենքը կառգրավվի»,-հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սիրիայի իշխանությունների արձագանքը միջադեպին դեռևս հայտնի չէ: Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան մտադիր է միանալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին: Այն ժամանակ էլ Էրդողանը մեղադրեց Դամասկոսին հակաթուրքական քարոզչություն վարելու մեջ և հայտարարեց Սիրիայի ղեկավարության հետ շփումների դադարեցման մասին: 2011թ. օգոստոսի վերջում Թուրքիան ընդունեց մի քանի տասնյակ ականավոր սիրիացիների: Սույն թվականի մարտից, երբ Սիրիայում սկսվեցին հակակառավարական ելույթներ, անվտանգության ուժերը հարյուրավոր ցուցարարների սպանեցին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |