Գենադի Մարտիրոսյան. Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե մրցակիցս արտերկրից լիներ

Գենադի Մարտիրոսյան. Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե մրցակիցս արտերկրից լիներ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի գոտու համար կմենամարտեն Գենադի Մարտիրոսյանն ու գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգը:

Հայ բռնցքամարտիկը մենամարտից առաջ ասել է, որ իր համար ավելի հեշտ կլիներ, եթե մրցակիցն արտերկրից լիներ: «Սակայն, ես այնքան էլ չէի գերագնահատի այն պահը, որ մենք երկուսս էլ ներկայացնում ենք Ռուսաստանը: Մեծ հաշվով, դա ոչինչ չի նշանակում: Սպորտում առաջնայինն այն է, որ դու ավելի ուժեղ, արագաշարժ ու խորամանակ լինես, քան քո մրցակիցը: Մենք մարզիկներ ենք և պետք է պատրաստ լինենք հանդես գալ ամենուր և ամեն պահի: Մենք դուրս ենք գալիս ռինգ և պայքարում ենք 100 տոկոսով, անկախ նրանից, թե ով է հակառակորդը»,-Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն:

Պիրոգն իր հերթին նշել է, որ մենամարտի գլխավոր թերությունն այն է, որ ամերիկացիները դրան լուրջ չեն վերաբերվի, քանի որ այն անցնում է Ռուսաստանում: «Եթե մենամարտը Գենայի հետ հաջող դասավորվի, և ես կարողանամ պաշտպանել գոտին, ապա հաջորդ նպատակը կլինի Ամերիկայում միավորված մենամարտի անցկացումը: Ես հուսով եմ, որ Գենայի հետ մեր մենամարտը գեղեցիկ ու հիշարաժան կլինի»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---