Իրանի նախագահն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը![]() PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այդ մասին Ահմադինեժադը հայտարարել է միջազգային ԶԼՄ-ների հետ մամլո ասուլիսում՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանի ժամանակ: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծեն ղարաբաղյան հարցը: Եթե այդ պայմանը պահպանվի, ոչ մի չլուծված խնդիր չի մնա»,-հայտարարել է նա: Ահմադինեժադը նաև պատասխանել է հայ թղթակցի հարցին Իրանում բնակվող հայերի կարգավիճակի մասին: Ինչպես ասել է Ահմադինեժադը, Իրանում բնակվում են տարբեր ազգությունների մարդիկ, նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն: Ըստ նրա, հայ համայնքը բացառություն չէ: «Չնայած, որ այն փոքրաթիվ է, հայ համայնքը նույնպես ներկայացված է խորհրդարանում»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |