Բեյրութում Հայաստանի անկախության տարեդարձին ելույթ է ունեցել մանկական երգչախումբ![]() 27 սեպտեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Բեյրութի «Մետրոպոլիտեն փալաս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն: Միջոցառման սկզբում Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են Լիբանանի և Հայաստանի ազգային օրհներգները: Հյուրերի առջև ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, առկա մարտահրավերներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, կարևորել է հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար: Տոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ: Միջոցառումը ուղեկցվել է Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումներով, Հայաստանի վերաբերյալ ֆիլմի ցուցադրությամբ: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն` դեսպանության անձնակազմին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը շնորհավորելու նպատակով: ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով կաթողիկոս Արամ Ա-ին նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի իրականացված երազանքի օրն է, և որ անկախությունը հայ ժողովրդի հզոր ուժն է, հպարտությունն ու պատասխանատվությունը: Նա հավելել է, որ մենք ունենք ամրացած հայոց պետություն, հզոր Հայոց բանակ, օրեցօր խորացող Հայաստան-Սփյուռք գործակցությունը: Արամ Ա կաթողիկոսը ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծել հայ ժողովրդի միասնականության և հավաքական ուժի կարևորությունը բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |