Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ աջարացիներին ներկայացվեց հայ ազգային մշակույթը27 սեպտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-26-ը Բաթումիում Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: ՀՀ Սփյուռքի նախարարության և «Աջարահայերի միության» նախաձեռնությամբ Հայաստանից ժամանած հեռուստատեսային մրցույթների դափնեկիր երիտասարդ արվեստագետները սեպտեմբերի 24-ին Բաթումիում հանդես եկան հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու հայկական ժողովրդական նվագարաների պատմությանը: Սեպտեմբերի 25-ին Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցում պատարագին հաջորդեց տեղի «Մեր Ապագան» երիտասարդական կազմակերպության գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին: Ցերեկույթին իրենց մասնակցությունը բերեցին նաև Բաթումիի կիրակնօրյա դպրոցի սաները: Հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 26-ին Բաթումիի «Բարեկամության տանը»: Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև բազմաթիվ աջարահայեր: Գեղարվեստական համարները և Հայաստանի մասին պատմող տեսադրվագները ընդմիջվում էին ողջույնի և շնորհավորանքի խոսքերով, որոնցով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Աջարահայերի միության» և «Վրաստանը մեր տունն է» նորաստեղծ հայկական կազմակերպության, «Բարեկամության տան» և տեղի ռուսական, հրեական, հունական համայնքների ղեկավարները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |