Քադդաֆին նախկինի պես Լիբիայում է ու պատրաստ է նահատակության

Քադդաֆին նախկինի պես Լիբիայում է ու պատրաստ է նահատակության

PanARMENIAN.Net - Մուամար Քադդաֆին «Ալ Լիբիա» հեռուստաալիքի կայքում հրապարակել է իր հերթական ուղերձը, որտեղ հաստատել է, որ նախկինի պես Լիբիայում է գտնվում և հայտարարել է, որ պատրաստ է նահատակվելու:

Քադդաֆին «հերոսներ է անվանել այն լիբիացիներին, ովքեր սխրանքներ են գործում ու զոհվում» Ագային անցումային խորհրդի զինված ուժերի դեմ պայքարում:

Մասնավորապես, նա դիմել է իր կոմղնակիցներին վարֆալա ցեղից, որն արդեն մի քանի ամսի է, ինչ պաշտպանում է Բանի Վարիդ քաղաքը, հայտարարելով՝ «Նրանք ստում են՝ ասելով, թե ես գտնվում եմ Վենեսուելայում,կամ Նիգերում: Իմացեք, որ ես Լիբիայի հողի վրա եմ, ես իմ ժողովրդի հետ եմ»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Քադդաֆին խոստացել է նաև, որ առաջիկա օրերին «գործակալների ավազակախմբին», որին նա դասում է Ագային անցումային խորհրդի ներկայացուցիչներին ու կողմնակիցներին, անակնկալներ են սպասում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---