«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը դարձել է «Արփա» կինոփառատոնի «լավագույն վավերագրական ֆիլմ»-ը28 սեպտեմբերի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է Լոս Անջելեսում կայացած «Արփա» 14-րդ միջազգային կինոփառատոնի «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգին, հայտնում է Ասպարեզ-ը: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Ռոլա Սելբալի «Երեք քող» ֆիլմը ԱՄՆ-ից, ռեժիսոր Մարկ Ֆուսկոն իր «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմով ճանաչվել է լավագույն ռեժիսոր, Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը դարձել է «լավագույն կարճամետրաժ ֆիլմը»: Փառատոնի կազմակերպիչն է «Արփա» հիմնադրամը: Ֆիլմի գլխավոր հերոսը` վերջին լարախաղացը, Հովսեփ Բեգլարյանն է: Նա 17 տարեկան է, այդ արվեստին տիրապետող միակ երիտասարդն է: Վերջին լարախաղացը դեռ որոշում չի կայացրել, արդյոք ապագայում կզբաղվի լարախաղացությամբ, թե՞ ոչ: 78-ամյա Ժորան եւ 77-ամյա Կնյազը եղել են Հայաստանի անվանի լարախաղացները: Այսօր նրանք միակ վարպետներն են, որ կարող են այս արվեստը կենդանի պահել ժամանակակից հասարակական հոսանքին հակառակ: Կյանքում նրանք եղել են կրքոտ մրցակիցներ, իսկ այժմ միայն մի հույս են փայփայում, որ Ժորայի հոգեորդի, միակ երիտասարդ լարախաղաց Հովսեփը շարունակի իրենց արվեստը: Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Ազգագրական ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի (19th International Festival of Ethnological Films – Belgrade, Serbia, 2010) և «Կին» կինոփառատոնի Գրան-պրիի, ինչպես նաև մրցանակ Մինսկի «Լիստապադ» XVII միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար և այլն: 2010 թվականի հոկտեմբերին կայացավ կինոնկարի պրեմիերան ամերիկյան PBS հեռուստաալիքով: Ֆիլմը ցուցադրվել է նաև NHK (Ճապոնիա), SVT (Շվեդիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա) հեռուստաալիքներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |