Մեթյու Բրայզան անլուրջ է համարում խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին

Մեթյու Բրայզան անլուրջ է համարում խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին

PanARMENIAN.Net - Ոչ ոք լուրջ չի խոսում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, գտում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, լրագրողներին է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ նրա, ոչ ոք լուրջ չի խոսում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին: «Ես գտնում եմ, որ հակամարտության կարգավորման համար ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները ավելի քիչ են հնչում: Ըստ իս, դա դրական միտում է»,-ասել է Բրայզան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---