«Ալ Քայիդան» վրդովված է, որ Իրանի նախագահը չի հավատում, որ կազմակերպությունը մեղսակից է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը![]() 28 սեպտեմբերի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան» մեղադրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ, հաղորդում է ABC News-ը` մեջբերելով ահաբեկիչների անգլալեզու Inspire ամսագիրը: Ահաբեկիչները վրդովվել են Ահմադինեժադի այն ենթադրությունից, որ «Ալ Քայիդան» ոչ մի կապ չունի 9/11-ի հետ և հայտարարել է, որ այդ դեպքերին առնչություն ունեն ԱՄՆ իշխանությունները: Ամսագրում հոդվածի հեղինակը ենթադրել է, որ Թեհրանը «Ալ Քայիդային» մրցակից է համարում «ողջ աշխարհում իրավազուրկ մահմեդականների սրտերի պայքարում» և այն պատճառով, որ ահաբեկիչներին հաջողվել է անել այն, ինչ չի ստացվել Իրանի մոտ, Իրանի առաջնորդները նախանձում են նրանց: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս պնդել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են ոչ թե ահաբեկիչների, այլ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: Մասնավորապես նա պնդել է, որ, լինելով ինժեներ, չի հավատում Առևտրի համաշխարհային կենտրոնների փլուզմանը նրանց մեջ մխրճված ինքնաթիռների պատճառով, և դրանք քանդելու համար անհրաժեշտ էր տեղադրել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, ինչն ի զորու էին անել ամերիկյան հատուկ ծառայությունները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |