ԱԱԽ-ն քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարություն է մշակում

ԱԱԽ-ն քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարություն է մշակում

PanARMENIAN.Net - «Կրոնական անվտանգության ապահովումը ազգային անվտանգության գերակա ուղղություններից մեկն է»,- այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի գրասենյանկում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետությունում քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստի ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հայ ժողովրդի հոգևոր կարիքների ապահովման կարևորագույն սպառնալիքներից մեկը քայքայիչ, ամբողջատիրական աղանդներն են, որոնց դեմ պետք է պայքարել։

Թեև սա առաջին նիստն էր, ԱԱԽ-ն արդեն իսկ լուրջ ուսումնասիրություններ է կատարել, և Բաղդասարյանը ներկայացրեց ոլորտում միջազգային փորձը՝ ինչպես են եվրոպական առաջավոր երկրներում պայքարում աղանդների դեմ՝ հանուն ազգային անվտանգության. «Եվրոպական մի շարք երկրներում իրենց քաղաքացիներին քայքայիչ աղանդներից պաշտպանելու համար հակազդման համակարգված գործունեություն են իրականացնում»։

ԱԱԽ քարտուղարը հատուկ ընդգծեց, որ ռազմավարության մշակումը չի խոչընդոտի ՀՀ-ում մարդու խղճի ու կրոնի ազատությանը, այլ կպաշտպանի պետության ամբողջականությունն ու անվտանգությունը. «Քայքայիչ աղանդների դեմ պայքարի ռազմավարությունը միտված է լինելու այն աղանդների վերահսկմանը, որոնք ունեն ապակառուցողական և քայքայիչ բնույթ»։ Նա նաև հավելեց, որ ռազմավարությունը հայ ժողովրդի կրոնական անվտանգության ապահովման համար կմշակի իրավական հիմք։ Ազգային անվտանգության ռազմավարության վարչության պետ Արամ Քանանյանը նշեց, որ արդեն մշակվել է ռազմավարության կառուցվածքի նախնական տարբերակը, սակայն այն դեռևս հեռու է կատարյալ լինելուց։

Նիստի մնացած հատվածն անցավ դռնփակ, իսկ Արթուր Բաղդասարյանը խոստացավ հետագայում էլ ԶԼՄ-ներին տեղյակ պահել իրենց քայլերի ու որոշումների մասին։

3  29.09.11 - ՀՀ-ում քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---