Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից է, հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատարը30 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեց նախագծի առաջնային հարցերը: Այդ հարցերի թվում են մուտքի արտոնագրերի պարզեցումը, առևտրի ազատ գոտիների ստեղծումը, ազատ տեղաշարժի ապահովումը, հակամարտությունների կարգավորումը: « Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից մեկն է»,-ասել է հանձնակատարը: Ֆյուլեն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումը դժվարանում է ժողովրդավարության սկզբունքների բացակայության դեպքում: « Հարևանության քաղաքականության իրագործման փորձը ցույց է տալիս, որ տևական կայունությունն անհնար է առանց ժողովրդավարական հիմքերի»,-ասել է նա: Ինչպես նշել է հանձնակատարը, ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչի մասին է վկայում քաղաքացիական հասարակության զարգացման համար նախատեսված 22 մլն եվրոն 2011թ. համար: Ավելին, ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել մասնակից երկրների ազգային հարթակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ մասնակից երկրներում համապարփակ տեղեկություններ չկան «Արևելյան գործընկերության» մասին: Ֆյուլեի առաջարկով ԵՄ-ում հարևանության քաղաքականության շրջանակներում «կստեղծվի քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող մարմին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |