Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ Իսրայելի մարտական ինքնաթիռների թռիչքը կասեցնելու համար

Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ Իսրայելի մարտական ինքնաթիռների թռիչքը կասեցնելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներ են օդ բարձրացրել Իսրայելի երկու մարտական F-15 ինքնաթիռների թռիչքը կասեցնելու և ուղորդելու համար: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Jerusalem Post-ին, իսրայելյան ինքնաթիռները հատել են Կիպրոսի տարածքը, ինչպես հունական, այնպես էլ թուրքական: Նշվում է, որ դուրս գալով Թել Ավիվի ռազմակայանից, կործանիչներն ուղղություն են վերցրել դեպի Կիպրոս:

Չնայած թուրքական ՀՕՊ զգուշացումներին կղզու հյուսիսային մասի օդային տարածքը խախատելու անթույլատրելիության մասին, իրսայելցի օդաչուներն ուղղությունը չեն փոխել: Իսրայելցիները շրջադարձ կատարեցին և վերադարձան միայն այն ժամանակ, երբ օդ բարձրացան թուրքական կործանիչները:

Տարածաշրջանի բնական պաշարներին տիրանալու համար դիվանագիտական պայքար է ծավալվել Իսրայելի, Լիբանանի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ու Կիպրոսի Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի միջև: Թուրքիան հայտարարեց, որ կհորատի միայն իր կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թույլտվությամբ: Կիպրոսի Հանրապետությունն այն անվանել է ներխուժում իր տնտեսական տարածք: Իսրայելը պայմանավորվել է Կիպրոսի հունական մասի հետ հանքավայրի շահագործման մասին, սակայն դա վրդովեցրել է Լիբանանին, որն իրեն ոտնահարված է համարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---