19  Տիգրան Համասյանի հայկական առակը

Տիգրան Համասյանը դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Victoires de la musique» մրցանակի դափնեկիր

Տիգրան Համասյանը դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Victoires de la musique» մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը դարձել է ամենահեղինակավոր ջազ փառատոներից մեկի՝ «Victoires de la musique» (Երաժշտության հաղթանակը) մրցանակի դափնեկիրը: Փառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Նիսի Ռադիոյի տանը: Ինչպես հայտնում է All music-ը, Համասյանը հաղթել է «Ֆրանսիական արտադրության միջազգային ալբոմ» անվանակարգում «A Fable» ալբոմի համար:

Փառատոնի ժյուրիի կաղմում ընդգրկված է 200 հոգի, այդ թվում փառատոների կազմակերպիչներ, պրոդյուսերներ, լրագրողներ, երաժշտության ուսուցիչներ ու երաժիշտներ:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց: Ավելի ուշ Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

1998թ. Երևանի առաջին ջազ-փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազի երկրպագուների համար: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Միայն 2003թ. նա տարբեր մրցանակների արժանացավ հինգ տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապոես, 3-րդ տեղը՝ Փարիզում ջազ դաշնակահարների միջազգային փառատոնում, 2-րդ տեղը՝ Մոսկվայի ջազ դաշնակահարների առաջին մրցույթում, 1-ը՝ Մոնակոյի ջազ դաշնակահարների միջազգային մրցույթում: 2004թ. թողարկվել է Տիգրան Համասյանի առաջին ալբոմը, որը ձայնագրվել է WORLD PASSION քառյակի հետ:

Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ`“World Passion” – 2006, “New Era”- 2007, “Red hail” – 2009, «A Fable»: Այժմ նա հադես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, նոր ստեղծագործություններ է ստեղծում, հրավերներ է ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոներից:

19  Տիգրան Համասյան, դաշնակահար
 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը