ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին ֆինանսական աջակցության համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին և «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հայտնում է ՂԼՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը` կանգ առնելով արցախյան ազատագրական շարժման պատճառների և հիմնական փուլերի վրա, ինչպես նաև տեղեկացրել է հակամարտության կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա