ԵՄ. Միությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ

ԵՄ. Միությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ

PanARMENIAN.Net - Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված ամփոփիչ քոմյունիքեում կողմերը հաստատել են հավատարմությունը եվրոպական արժեքների հանդեպ և դրանք որպես առաջնային սահմանել գործընկերության երկրների ժողովրդական քաղաքականություններում:

Եվրամիությունն իր կողմից նշել է մասնակից երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Քոմյունիքեի համաձայն, գործընկերության երկրների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են տեղաշարժման ազատության ապահովումը, այդ թվում` արտոնագրի ռեժիմի պարզեցումը և ազատ առևտրի գոտիների ստեղծումը:

Այս համատեքստում քոմյունիքեում նշվում է, որ ԵՄ-ը սկսում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և այս հարցի շուրջ խորացված բանակցություններ սկսում Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Ամփոփիչ փաստաթղթի կարևոր կետ է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին հայտարարությունը, որի համաձայն, եվրոպական հանրությունը գործընկերության երկրներին կոչ է անում առկա հակամարտությունների շուտափույթ լուծմանը ձգտել, ընդ որում` համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա