«Հագենին» Հայաստանում սպասում էին շուրջ 6 տարի

«Հագենին» Հայաստանում սպասում էին շուրջ 6 տարի

PanARMENIAN.Net - «Հագեն» քառյակին Հայաստանում սպասել են շուրջ 5-6 տարի, քանի որ նրանց օրակարգը շատ հագեցած է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ չնայած Հայաստանում փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել բազմաթիվ քառյակներ, այս համերգը լիովին տարբերվելու է։

Քառյակի ալտահար Վերոնիկա Հագենը նշեց, որ իրոք ուրախ է Հայաստան գալու առթիվ, քանի որ իրեն շատ ջերմ են ընդունել։ Այսօրվա համերգին «Հագենը» կատարելու է Հայդենի լարային քառյակը, Բարտոկի թիվ 4 լարային քառյակը և Բրամսի թիվ 3 կվարտետը։

Հագեն քառյակը, որի կազմում հիմա հանդես են գալիս Լուկաս Հագենը (ջութակ), Ռայներ Շմիդտը (ջութակ), Վերոնիկա Հագենը (ալտ), Քլեմենս Հագենը (թավջութակ), համարվում է աշխարհի մի քանի առաջատար քառյակներից մեկը։ Այս տարի իր 30-ամյակը նշող քառյակը դեռևս 20 տարի առաջ կնքել է բացառիկ պայմանագիր Դոյչե գրամոֆոնի հետ և թողարկել է շուրջ 50 ձայնասկավառակ: Քառյակը համագործակցել է դարի խոշորագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են Նիկոլա Հարնոնոքուրը, Գեորգի Քուրթագը, Մաուրիցիո Պոլինին, Միցուկո Ուչիդան, Քրիստիան Ցիմերմանը, Հայնրիխ Շիֆը և Յորգ Վիդմանը:

Հագեն քառյակի երաժիշտները հեղինակություն են վայելում նաև որպես դասավանդողներ, աշխատելով Զալցբուգի Մուցարտեումում և Բազելի կոնսերվատորիայում, նրանքվարպետության դասընթացներ են անցկացնում աշխարհով մեկ: Շատ նորահայտ անսամբլներ Հագեն քառյակին տեսնում են որպես մոդել` հիանալով նրա համագործակցությանոգով, ձայնի հնչեղության որակով, ոճական հաճախականությամբ և դասական երաժշտության իրենց ունեցած անսխալական միասնության մոտեցմամբ:

Հիմնադրման հենց առաջին տարում քառյակը մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների: 1984թ-ից երաժիշտները ավանդաբար ելույթ են ունենում Զալցբուրգի փառատոնին: 1985թ-ից սկսած թողարկում են ձայնագրություններ: Նրանց համերգային ծրագրում ընդգրկված են ամենաբազմազան ստեղծագործություններ` Բախից մինչև Շնիտկե: 2002 թ-ին քառյակը ելույթ է ունեցել Վեննայի ամանորյա համերգին և կազմակերպել հատուկ հյուրախաղերի ծրագիր` ի պատիվ Մոցարտի ծննդյան 250-ամյակին (Ավստիրա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Գերմանիա, Հունգարիա, Ճապոնիա և Չինաստան):

2008 թ-ին «Հագենը» արժանացել է Ֆրանկո Աբյատիի միցանակին:

13  01.10.11 - Հագեն քառյակի երևանյան համերգի ետնաբեմը
 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը