Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցել է Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության համաժողովին

PanARMENIAN.Net - Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DRV) համաժողովը, որում, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Հայաստանը ներկայացրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

ՀԱՄՀ գործադիր տնօրենը զբոսաշրջության միջազգային գործակալներին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միությունը փորձելու է Հայաստանը թիրախային ձևով ներկայացնել գերմանական զբոսաշրջային շուկաներում և նպաստել միջազգային զբոսաշրջավայրի իրազեկության և ճանաչելիության բարձրացմանը:

Համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ 2012 թվականին Հայաստան գերմանացի հայտնի զբոսաշրջային գործակալների և լրագրողների ճանաչողական այց կկազմակերպվի, իսկ «ITB 2012» միջազգային խոշորագույն ցուցահանդեսին կմասնակցի նաև հայկական կողմը:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա