ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց, բայց չավարտվեց 30 սեպտեմբերի 2011 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում սեպտեբերի 30-ին սկսկվեց Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որը կարծես չպետք է տարբերվեր նախորդներից, բացառապես ԱՄՆ դեսպանությանն կոչը ամերիկյան քաղաքացիներին չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ և տարածված լուրերն այն մասին, որ ընդդիմությունն այսօրվա ցույցից հետո մտադիր է նստացույց սկսել, որոնք ՀԱԿ-ում առավոտյան չմեկնաբանեցին: Չնայած անձրևի, այսօրվա հանրահավաքը ավել մարդ էր հավաքել, քան նախորդները: Միգուցե ազդել էր Լևոն Տեր-Պետրոսհանի յուրաքանչյուրը հետը առնվազն հինգ մարդ բերելու կոչը: 4 կգ ՀՀԿ-ի կուսակցատոմս Հանրահավաքը բացեց «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը: «Դու կհաղթե'ս, ի'մ ժողովուրդ», - ասել է նա: Իսկ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին ցուցարարներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության կուսակցատոմսերի փաթեթը և հայտնել, որ դրանք հանձնվել են այսօրվա հանրահավաքի ժամանակ: Մանուկյանը հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենց հանձնվել է ՀՀԿ 3,75կգ կուսակցատոմս: Իսկ այժմ իր մոտ ավելի քան 4 կգ կուսակցատոմս կա: Նա ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց Երկրի» անդամներին կոչ է արել շարունակել ՀԱԿ-ին հանձնել իրենց կուսակցատոմսերը: Վարչակարգի սվինները և համաժողովրդական ճնշումը Իր հերթին ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը ասաց, Հայ ազգային կոնգրեսը փոքր-ինչ կաշկանդված էր իր գործողություններում, քանի որ իշխանությունը որպես պատանդ էր պահում Կոնգրեսի ձերբակալված անդամներին: Այնուհետև ՀԱԿ-ը հույս ուներ իր պահանջների կատարմանը հասնել իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով: «Սեպտեմբերի 30-ին այդ հնարավորությունը կարելի է սպառված համարել: Այժմ արդեն սպասելու պատճառներ չկան»,- ընդգծել է նա: Զուրաբյանը հավելել է, որ այժմ կարելի է այդ պահանջների կատարմանը հասնել համաժողովրդական ճնշման ճանապարհով: Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը խոչընդոտում էին հանրահավաքին մասնակցելու նպատակով ՀԱԿ-ի կողմնակիցների ժամանմանը Երևան: Նրա խոսքով, իշխանությունների այդ գործողությունները վկայում են այն մասին, որ «իշխող վարչակարգը միայն սվինների է հանդիպում և սարսափում սեփական ժողովրդից»: 21-րդ դարի բիբլիական լեգենդը «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական երկխոսությունը ձախողվեց, քանի որ իշխանություններն ուզում էին, որպեսզի ՀԱԿ-ն աներ այն, ինչ իրենք էին ուզում: Իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, քանի որ արդեն որոշել են, թե ինչպես հերթական ընտրությունների միջոցով պահպանեն իշխանությունը, ասել է Արամ Սարգսյանը: «Իսկ արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար»,- հավելել է Սարգսյանը: Իր ելույթում նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` դրանք համեմատելով Կայենի կողմից Աբելի սպանության բիբլիական լեգենդի հետ: Նա հայտնել է, որ մարտի մեկին գործող իշխանություները, ինչպես Կայենը, սպանեցին իրենց եղբայրներին: Իր հերթին Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն հայտնեց, որ Հայաստանում փոփոխություններն անդառնալի են, քանի որ հայ ժողովուրդն ուզում է ազատ և ժողովրդավարական երկրում ապրել: Ազատության հրապարակի ժողովրդին ընդառաջ Այնուհետեվ խոսք վերցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը և ասաց, որ այսօրվանից ևեթ ընդդիմությունը հարկադրված է ավելացնել իր ճնշումները և ավելի հաճախակի հանրահավաքների և զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարել իրենց պահանջը: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ը «այլ միջոցառումների» բավական մեծ զինանոց ունի, դրանք կարող են լինել հացադուլներ, միաժամանակ մի քանի տեղերում անցկացվող պիկետներ, «և, ինչու չէ, շուրջօրյա հանրահավաքներ»: «Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն»,- ասել է ՀԱԿ-ի առաջնորդը: Ցուցարարները Տեր-Պետրոսյանի խոսքն ուղեկցում էին «Հիմա'» գոչյուններով: 5 րոպե ընդմիջումից հետո ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարեց. «ՀԱԿ-ն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր պահանջին և հայտարարում է շուրջօրյա հանրահավաքների սկիզբը»: Քիչ անց Լևոն Տեր-Պետրոսյանը հաղորդեց, որ շուրջօրյա հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, և իշխանություններին առաջադրել է նույն 8 պահանջները, որոնք առաջադրել էր նաև նախորդ հանրահավաքի ժամանակ: «ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին»: Ընդ որում, նա նկատել է. «Մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Տեր-Պետրոսյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է իրենց նամակով և խնդրել իր ձերբակալությունն արգելք չհամարել երկխոսության համար: Բանակցություններ իշխանությունների հետ ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է, որ իրենք մտադիր են վաղվանից շուրջօրյա հանրահավաքների հետ մեկտեղ վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի պատասխանատու: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա հանրահավաքները»,- նշել է նա: ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից երկաթյա կարգապահություն է պահանջվում` հայտնելով ցանկացած ինքնագործունեության անթույլատրելիության մասին: Նա կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չբախվել Ոստիկանության հետ, ինչպես նաև հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց արգելվում է գալ հրապարակ: Հրապարակում կարգապահությանը հետևելու են հասարակական կարքադրիչները, ինչպես նաև կձևավորվի Լևոն Զուրաբյանից, Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթևոսյանից և Ավետիս Առաքելյանից կազմված խումբ, որը անհրաժեշտության դեպքում հրապարակում բանակցություններ կվարի Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Անձրև և վրաններ Երևանի կենտրոնում Շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին «ինքնաբուխ» որոշումից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին վրաններ ամրացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ: Իսկ Երևանում +15 է և անձրև թ գալիս: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |