Հրապարակվել է Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ որոշիչ հանդիպումներում Հայաստանի հավաքականի կազմը![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին: Հոկտեմբերի 3-10-ը ազգային ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում, բաց կլինի միայն հոկտեմբերի 3-ի հավաքը: Հոկտեմբերի 7-ին հանրապետական մարզադաշտում հայկական ընտրանին կընդունի Մակեդոնիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 11-ին` վերջին խաղում «Aviva Stadium»-ում իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները` Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի» Ռուսաստան) և Գևորգ Կասպարով («Միկա»): Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Միկա»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («Սանատ Նաֆթ», Իրան), Լևոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան): Կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան («Բանանց»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արազ Օզբիլիս («Այաքս», Հոլանդիա), Զավեն Բադոյան («Իմպուլս»): Հարձակվողներ` Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Մարկոս Պիզելլի («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան) և Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |