Թուրքիան նեղացել է Սարկոզիից Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար 7 հոկտեմբերի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է պատասխանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությանը, որով նա կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհուրդ է տվել «ճանաչել սեփական գուղաթատիրական անցյալը, ուրիշներին խորհուրդ տալուց առաջ, և ասել, որ երկիրը պատրաստ է հաշտվել սեփական անցյալի հետ»: «Այն երկրները, որոնք գուղաթատիրական անցյալ են ունեցել ու վերաբերվել են օտարերկրացիներին ինչպես երկրորդ կարգի մարդկանց, իրավունք չունեն նախատել Թուրքիային»,-ասել է Դավութօղլուն: Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավական ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |