55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը

Բրա'վո, Հայաստա'ն. Հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 4:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարան Մակեդոնիայի նկատմամբ

Բրա'վո, Հայաստա'ն. Հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 4:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարան Մակեդոնիայի նկատմամբ

PanARMENIAN.Net - EURO-2012 ընտրական մրցաշարում Մակեդոնիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը դաշտ դուրս եկավ 2:0 հաշվով: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ էին դարձել Մարկոս Պիզելլին և Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեներին գոլի հեղինակ կարող էր դառնալ Գևորգ Ղազարյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դարպասում չհայտնվեց: Մեկ րոպե անց արդեն գրոհեցին մակեդոնացիները. դարպասից վերև հարվածեց Ֆիլիպ Իվանովսկին:

Վարդան Մինասյանի սաները սկսեցին արգելափակել Մարտին Բոգատինովի դարպասը` կատարելով մի հարվածը մյուսի հետևից: 53-րդ րոպեին մակեդոնացիները մնացին տաս հոգով. Կառլեն Մկրտչյանի հետ կանոնների խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկովսկին:

Հայաստանի հավաքականի գեղեցիկ դասավորության արդյունքում գնդակը հայտնվեց Մխիթարյանի մոտ, սակայն կիսապաշտպանը մոտ հեռավորությունից գնդակն ուղարկեց Մակեդոնիայի դարպասապահի ձեռքը: Բայց անգամ փոքրամասնությամբ Մակեդոնիան չհուսահատվեց և մի քանի գրոհ կազմակերպեց:

Հայաստանի հավաքականի 3-րդ գոլը դարձյալ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո իրացրեց Գևորգ Ղազարյանը: Սակայն երբ Մովսիսյանն ինքը հայտնվեց Մակեդոնիայի դարպասպահի հետ դեմ հանդիման, չկարողացավ գնդակը դարպասն ուղարկել: Այնուհետև փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը կարող էր ավելացնել խաղի հաշիվը, սակայն հարվածը դարպասից վերև ստացվեց: Բոգատինովին անհանգստացրեց նաև Մխիթարյանը, իր երկրորդ շանսը չկարողացավ օգտագործել նաև Մովսիսյանը:

Մակեդոնացիներն անկյունային հարված իրացրեցին, որի արդյունքում 87-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վանչե Շիկովը` 3:1: Խաղի ավելացված 2-րդ րոպեին հավաքականի կազմում իր երկրորդ գոլն իրացրեց Արթուր Սարկիսովը: Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 4:1 հաշվով և վաստակեց 17 միավոր, նույնքան միավոր ունի նաև Ռուսաստանը, որը երևանյան ժամանակով 23:15-ին հյուրընկալվել է Ժիլինայում և իր ուժերն է չափում Սլովակիայի հետ: Իսկ Անդորրան 00:30-ին կընդունի Իռլանդիային, որը 15 միավոր ունի: Հայաստանի հավաքականը B խմբում իր վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում:

15  07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---