Թուրքիայում հայուհուն ծեծել են միայն այն պատճառով, որ նա հայ է10 հոկտեմբերի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հայուհին ենթարկվել է հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Զինջիրլիգ շրջանում, որտեղ հայուհին, ում անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվում, տաքսիում ենթարկվել է հարձակման, այն բանից հետո, երբ տաքսու վարորդն իմացել է նրա ազգությունը: Վարորդը հարցրել է. «Ձեր արտասանությունից երևում է, որ դուք այլ ազգություն ունեք: Դուք հա՞յ եք, թե հրեա»: Երբ կինը պատասխանել է, որ հայուհի է, տաքսիստը սկսել է նրան վիրավորել և բռունցքներով հարվածել դեմքին ու կնոջը բառացիորեն դուրս է գցել մեքենայից: Բարեբախտաբար այդ պահին կնոջը տեսել է մի փաստաբան, որը լուսանկարել է նրա դեմքը և տաքսին: Տուժածը դիմել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները գտել են տաքսի-ծառայության տիրոջը, սակայն վարորդը չի գտնվել: Որոշ տվյալների համաձայն վարորդը հոգեկան հիվանդ է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա Նա հավելել է, որ ոստիկանություն գործողությունները եղել են իրավաչափ Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն «Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ»,–ասել է նա «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին |