Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախումբը համերգ կտա Երևանում10 հոկտեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, տեղի կունենա Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքով ելույթ կունենա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ` Մարսելի Սբ Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախմբի հիմնադիր ղեկավար Խաչիկ Յիլմազյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալով, որը հանդիսավոր պայմաններում վաստակաշատ խմբավարին կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարը: Մարսելի Սբ Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախումբը մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Կանադայում: Հայապահպանության, ինչպես նաև Ֆրանսիայում հայ արվեստի և մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար Խաչիկ Յիլմազյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով: Հաշվի առնելով Խաչիկ Յիլմազյանի` Սփյուռքում կատարած հայրենանվեր գործունեությունը և հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակը` Խաչիկ Յիլմազյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |