Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Բաքու` աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվեց առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր տղաներից ընդամենը մեկին` Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց արժանանալ նման պատվի: Այս և կազմակերպական այլ հարցերի մասին քննարկում տեղի ունեցավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի`հոկտեմբերի 10-ին կայացած նիստում:

Որոշվեց` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆիկ Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ` Ֆեդյա Ալեքսանյանին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը կշարունակի Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, իսկ պատանեկանը`Արշավիր Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---