Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն Զավեն Անդրիասյանը և Հովիկ Հայրապետյանը![]() 11 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը կմասնակցեն հոկտեմբերի 12-22-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարին: Շախմատի այս մրցաշարում ելույթ կունենան մոտ 200 շախմատիստներ, որոնցից ավելի քան 50-ը գրոսմայստերներ են: Իսկ Երևանում անցկացվեց արագ շախմատի մրցաշար` նվիրված հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին: Պայքարին մասնակցում էին 60 վետերան շախմատիստներ: Յոթ հնարավորից վաստակելով 6 միավոր` առաջին մրցանակը նվաճեց Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Պարգևները մրցանակակիրներին հանձնեց ինքը` Ռաֆայել Վահանյանը, հաղորդում է armchess.am-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |