Հայաստանը երրորդ տեղում ավարտեց իր մասնակցությունը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի Իռլանդիայի հավաքականի հետ վճռորոշ հանդիպման երկրորդ խաղակես Հայաստանի հավաքկանը դուրս եկավ տասը հոգով՝ զիջելով մրցակցին 1:0: Վարդան Մինասյանի սաների համար առաջին խաղակեսը բավական դրամատիկ էր անցել. հեռացվել էր Ռոման Բերեզովսկին, իսկ Վալերի Ալեքսանյանը գրավել էր սեփական թիմի դարպասը: Իռալնդիան, իրեն ավելի վստահ զգալով, սկսեց համարձակ խաղալ և գրոհել: Հայ ֆուտբոլիստների գործողություններում առաջին րոպեներին զգացվում էր լարվածություն և անկազմակերպվածություն: Իռալնդացիները կրկնապատկեցին հաշիվը 59-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Ռիչարդ Դինը: 3 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Հայաստանին հույս ներշնչեց՝ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո գնդակը ուղարկելով Շեյ Գիվենի դարպասը: Վարդան Մինասյանը Գևորգ Ղազարյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Արթուր Սարկիսովին, ով վերջին խաղերին գոլերի հեղինակ էր դարձել: Հայաստանի հավաքականի ղեկավարը, գիտակցելով, որ կորցնելու բան չկա, հիմնական շեշտը դրեց հարձակման վրա: Մանուչարյան-Մովսիսյան-Սարկիսով-Մխիթարյան քառյակը կարողացավ մի քանի լավ գրոհ կազմակերպել: Մնացած ժամանակում Իռալնդիան միայն պաշտպանվում էր կամ ժամանակ էր ձգում: 81-րդ րոպեին 10 հոգով մնացին նաև իռլանդացիք. երկրորդ դեղին քարտը ստացավ Քևին Դոյլը և հեռացվեց: Սակայն անգամ այդ պարագայում Հայաստանի հավաքականի ջանքերը գոլով չավարտվեցին: Իռլանդիան հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: Սակայն մենք պետք է արժանին տանք հայ ֆուտբոլիստներին, ովքեր ոչ մի վայրկյան կասկածի տեղիք չէին թողնում իրենց հաղթանակելու ցանկության վրա, իսկ իռլանդացիները, չնայած քանակային առավելությանը, այդքան էլ համոզիչ չէին: Իռլանդիայի հավաքկանը 21 միավորով երկրորդ տեղը գրավեց B խմբում, Ռուսաստանը, որ 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Անդորայի նկատմամբ, 23 միավորով գրավեց առաջին տեղը: Հայաստանը 17 միավորով ավարտեց իր ելույթը երրորդ տեղում, առաջին անգամ հավաքականի պատմության մեջ զբաղեցնելով նման բարձր տեղ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |