Հայ ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորել են որպես հերոսների

Հայ ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորել են որպես հերոսների

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երևանյան ժամանակով առավոտյան 9-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Նախօրեի երեկոյան հայ ֆուտբոլիստները Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում անցկացրեցին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Արտագնա խաղում Հայաստանը 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային և խմբում ավարտեց իր ելույթը 3-րդ տեղում: 26-րդ րոպեից հայերը խաղում էին տաս հոգով` առանց Բերեզովսկու, որին Գոնսալեզը հեռացրեց` գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Հայրենիքում ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես իսկական հերոսների, մի քանի տասնյակ երկրպագուներ եկել էին սատարելու մեր հավաքականին և գովասանքի խոսքեր ասելու:

Չնայած, որ Հայաստանը չանցավ EURO-2012 եզրափակիչ մրցաշար, B խմբում նա ամենավառ և դինամիկ խաղը ցուցադրեց և իրացրեց ամենից շատ գոլերը` 22:

Վարդան Մինասյանն ու նրա սաները 12 ամսվա ընթացքում ապացուցեցին հայկական ֆուտբոլի ուժն ու հզորությունը և դրա պայծառ ապագայի հույս տվեցին:

10  12.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանումը "Զվարթնոց" օդանավակայան
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---