Գոնսալեսը կարգադրություն է ստացել Իռլանդիա-Հայաստան խաղում օգնել իռլանդացիների՞ն

Գոնսալեսը կարգադրություն է ստացել Իռլանդիա-Հայաստան խաղում օգնել իռլանդացիների՞ն

PanARMENIAN.Net - Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք, որոնք հայտնել են, որ տիրապետում են Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարևոր տեղեկատվության:

Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուռալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին ակնհայտորեն ձեռքով խաղալուց հետո էր փոխանցում կատարել գոլի հեղինակ դարձաձ Վիլյամ Գալասին:

Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել երեկվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել, PanARMENIAN.Net –ին հաղորդում է Գրիգորյանը:

Իռլանդիա-Հայաստան հանդիպուման ժամանակ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոման Բերեզովսկուն, մինչդեռ իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսն ինքն էր ձեռքով խաղացել: Իռլանդացիները հաղթեցին 2:1 հաշվով և դուրս եկան խմբային փուլից:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Partner news