Ֆելիքս Խաչատրյան. ՀԱԿ-ը հուսով է, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը ու կհեռանան12 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Իր շուրջօրյա հանրահավաքներով Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ցույց տվեց իր ուժը, ինչպես նաև հասկացավ, որ դեռ շատ անելիք ունի հասնելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: «Սպասենք, որ իշխանություններն ի վերջո կհասկանան ժողովրդի ու պետության վիճակն ու վճռական քայլերի կդիմեն»,-հավելել է նա: Խաչատրյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ը «արկածախնդրության չի դիմի» ու կպայքարի նպատակին հասնելու համար համաժողովրդական ճնշման միջոցով: Նա նաև հավելեց, որ իրենց համար առաջնայինը նախագահ Սարգսյանի հրաժարականն է ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |