2014-ից զբոսաշրջիկները կարող են շենգենյան վիզա ստանալ միայն դակտիլոսկոպիայի ընթացակարգն անցնելուց հետո![]() 12 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Շենգենյան վիզա կարելի է ստանալ միայն դակտիլոսկոպիայի ընթացակարգն անցնելուց հետո: Այդ պահանջը երեքշաբթի օրվանից վերաբերվում է հյուսիսաֆրիկյան պետությունների քաղաքացիներին, իսկ 2 տարվա ընթացքում տարածվելու է ոչ շենգենյան գոտու երկրների վրա, հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում: Նոր տեղեկատվական VIS վիզային համակարգը գործարկվել է երեքշաբթի օրը Շենգենյան համաձայնագրի 25 երկրներում: Դրանք թույլ կտան արագացնել մուտքի արտոնագրերի հայտարարությունների մշակումը թվայնացված մատնահետքերի և լուսանկարների կիրառման շնորհիվ, ինչպես նաև ապահովել տվյալների արագ փոխանակություն Շենգենյան գոտու բոլոր երկրների միջև կարճաժամկետ մուտքի արտոնագրերի մասին: Առաջինը համակարգին միացել են Հյուսիսային Աֆրիկայում ԵՄ երկրների հյուպատոսարանները, այնուհետև գալու է Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների հերթը: Երկու տարվա ընթացքում VIS-ին միանալու են աշխարհում Շենգենյան համաձայնության երկրների 2.5 հազար հյուպատոսարաններ: «Մատնահետքեր վերցնելու ընթացակարգը լինելու է արագ և հեշտ: Հայտատուին պետք է միայն մատները դնել թվային սկաների մակերևույթին: Մուտքի արտոնագրի փաստաթղթերը հանձնելիս հաջորդ 5 տարիների ընթացքում մատնահետքեր արդեն չեն վերցվի: 5 տարի անց դրանք հեռացվելու են համակարգից»,- ասվում է փաստաթղթում:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |