ANCA-ն իր ցավակցությունն է հայտնել Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանի ազգականներին և ընկերներին

ANCA-ն իր ցավակցությունն է հայտնել Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանի ազգականներին և ընկերներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արևմտյան թևն իր ցավակցությունն է հայտնել Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանի ազգականներին և ընկերներին: Ինչպես ասվում է ANCA հաղորդագրության մեջ, Զարյանն առաջին հայն էր, որն ընտրվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ: Իր պետական ծառայության 16 տարվա ընթացքում Զարյանը կարևոր դեր է խաղացել Գլենդեյլը Հարավային Կալիֆոռնիայի մարգարիտը դարձնելու գործում: Բացի դրանից, ինչպես նշվում է, իր գործունեության տարիներին Զարյանը «Ամերիկայի հայերի ձայնը» դարձավ:

Գլենդեյլի` պատմության մեջ առաջին հայազգի քաղաքապետ Լարի Զարյանը մահացավ հոկտեմբերի 13-ին Գլենդեյլի հիվանդանոցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---