ԵՄ երկրները փորձում են օգնել Թուրքիային անդամակցության հարցո՞ւմ

ԵՄ երկրները փորձում են օգնել Թուրքիային անդամակցության հարցո՞ւմ

PanARMENIAN.Net - Թուրքական «Vatan» թերթը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ ժամանակին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցելու համար կազմվել էր «գաղտնի գործողությունների պլան», մինչ Կիպրոսի նախագահությունը, որը սպառնում էր վետո դնել Թուրքիայի անդամակցության հարցի վրա:

Պլանի նախաձեռնողներն էին Շվեդիան, Անգլիան, Իսպանիան, Ֆինլանդիան:

Հյուսիսային Կիպրոսի «Filileftheros» թերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ տեղի է ունեցել այդ երկրերի կառավարությունների գաղտնի նիստը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի նախագահությամբ և ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---