// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարդան Մինասյան. Մեր խմբի բոլոր թիմերը հավասար էին, սակայն, Հայաստանն ամենագեղեցիկ խաղը ցուցադրեց

Վարդան Մինասյան. Մեր խմբի բոլոր թիմերը հավասար էին, սակայն, Հայաստանն ամենագեղեցիկ խաղը ցուցադրեց

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արդյունքները: Մարզիչն ասել է, որ Իռլանդիայի հետ խաղից հետո, նա հանդերձարանում ասել է ֆուտբոլիստներին, որ գոհ է նրանց խաղից և որ նրանք կարող են հպարտանալ կատարված աշխատանքով: «Վերջին խաղը մեզ համար «փոքր եզրափակիչ էր», տղաները ցանկանում էին հաղթել, սակայն, այս փուլում մենք առանց այդ էլ շատ բանի հասանք: Ես ունեմ 18 ֆուտբոլիստ, որոնց վստահում եմ և որոնք դաշտ են դուրս գալիս հանուն հաղթանակի: Մեր խմբում բոլոր թիմերը հավասար էին, սակայն, ըստ իս, Հայաստանի հավաքականն ամենագեղեցիկ խաղը ցուցադրեց»,-ասել է Մինասյանը:

Հավաքականի մարզիչը նշել է, որ նա այն մարզիչներից չէ, որոնք անփոփոխ են թողնում հաղթական կազմը. «Իռլանդիայի հետ մենք պետք է առավել ակտիվ խաղայինք կենտրոնական գոտում: Եթե մենք խաղայինք երկու հենակետային կիսապաշտպաններով, առավելություն կտայինք մրցակցին: Սակայն, սա ֆուտբոլ է և միշտ չի ստացվում իրագործել նախանշվածը»:

Ըստ Մինասյանի, 2010թ. Բելառուսի հետ առաջին ընկերական խաղում հարկավոր էր ստեղծել թիմի կորիզը, որը պետք է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեր. «Եթե դու լավ ես խաղում, ապա արդյունքը սպասեցնել չի տա: Կարծում եմ, մեզ հաջողվեց ստեղծել հավաքական, որն ունի իր դեմքը, որտեղ հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ միասին աշխատում են փորձառու և տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներ: Սակայն, սա դեռ հավաքականի ողջ ներուժը չէ, նրանք պետք է առաջ գնան ու ավելի մեծ հաջողությունների հասնեն»:

Հայաստանի հավաքականի մարզիչը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիչներին ու ֆուտբոլիստներին, որոնց հետ աշխատել է ԵԱ ընտրական փուլում, որոնց հետ միասնական աշխատանքում ամեն ինչ արվում էր ընդհանուր նպատակի համար: «Իռլանդիայի հետ խաղից հետո էլ ես նրանց ասացի, որ նրանք շատ լավն են: Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ շնորհիվ նրանց մարդկային հատկությունների, նրանց հետ շատ հեշտ էր աշխատելը: Ես շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի համար: Նրանք հսկայական ներուժ ունեն, որը հարկավոր է զարգացնել»,-ասել է մարզիչը:

 Ուշագրավ
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո
Նա ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ