Հիլարի Քլինթոնը հույս ունի, որ Քադդաֆիին շուտով կսպանեն կամ կբռնեն

Հիլարի Քլինթոնը հույս ունի, որ Քադդաֆիին շուտով կսպանեն կամ կբռնեն

PanARMENIAN.Net - Մուամմար Քադդաֆին պետք է կա'մ սպանվի, կա'մ բռնվի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի օրը Տրիպոլիում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Լիբիա է ժամանել չհայտարարված այցով:

«Մենք հուսով ենք, որ նա կարող է մոտ ժամանակներս բռնվել կամ սպանվել, որպեսզի դուք այլևս նրանից վախենալու առիթ չունենաք»,- հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը` դիմելով ուսանողներին:

Հարկ է նշել, որ ամերիկյան պաշտոնական անձինք մինչ օրս ձեռնպահ էին մնում նման արտահայտություններից` սահմանափակվելով Քադդաֆիին նրա կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու կոչերով:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---