ԱՄՆ-ը չի կարող ՀՀՊ վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ տալ Ռուսաստանին19 հոկտեմբերի 2011 - 09:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը պատրաստ է գրավոր տեսքով արձանագրել այն փաստը, որ իր ստեղծած ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն չի կարող տալ ՌԴ պահանջած իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքները: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով տեղակալ Էլլեն Տոշերը: «Մեր եվրոպական հակահրթիռային համակարգն ուղղված չէ և չի ուղղվելու Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը կկարողանա հաստատումներ ստանալ, որ համակարգն ուղղված է հրթիռների գործարկման դեմ Եվրոպայի սահմաններից դուրս, այլ ոչ թե Ռուսաստանից»,- նշել է Տոշերը` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի սեմինարում` նվիրված ամերիկյան ՀՀՊ զարգացմանը: «Մենք այս մասին խոսել ենք հրապարակավ և տարբեր մակարդակներով մասնավոր բանակցություններում: Մենք պատրաստ ենք արտահայտել դա գրավոր տեսքով»,- հավելել է նա: Միևնույն ժամանակ, Տոշերի խոսքով, ԱՄՆ-ը չի կարող տրամադրել ՀՀՊ վերաբերյալ օրենքով ամրագրված պարտավորություններ կամ սահմանափակումներ, որոնք կարող են զարգանալ առկա սպառնալիքների էվոլյուցիային զուգընթաց: «ՀՀՊ նոր համակարգը չունի տեխնիկական հնարավորություններ, որպեսզի ջախջախի ռուսական միջուկային ուժերը, և մենք չենք ձգտում ստեղծել այնպիսի համակարգ, որը կկարողանա դա անել»,- նշել է այս կապակցությամբ Տոշերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |