ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱԹԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՄԵՆՔ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»

PanARMENIAN.Net - 28.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթը հերքել է իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը:

Ըստ պաղեստինյան Al-Ayyam թերթի, Յասիր Արաֆաթը հայտարարել է, որ նա կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք», - ասել է նա: Պաղեստինյան թերթը հաղորդում է նաեւ, որ օգոստոսի 25-ին Երուսաղեմում կայացել է Պաղեստինի պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը հայկական համայնքի անդամների հետ, որի ընթացքում հայերը հայտարարել են, որ «համարում են իրենց արաբների գործընկերները` անկախ եւ ժողովրդավարական Պաղեստինի համար պայքարում»: --0--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---