Սլովակիայի հայ համայնքը դիմել է ՈՒԵՖԱ` Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով 19 հոկտեմբերի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին` խնդրանքով վերլուծելու Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները, և նշանակելու վերախաղարկում, PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՀՄՖ-ից: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄՆ-ին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի և ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրավունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով ԵՀՄՖ-ը դիմել է Միշել Պլատինիին»,- նշվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղի 26-րդ րոպեին հեռացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ձեռքով խաղի համար: Սակայն մինչ այդ պահը Իռլանդիայի հարձակվող Սայմոն Կոկսը ակնհայտորեն խաղացել էր ձեռքով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |