Ուգո Չավեսը հայտարարել է, որ լիովին բուժվել է քաղցկեղից![]() ![]() PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից: Ինչպես հոկտեմբերի 20-ին հայտնել է Agence France-Presse իսպնական ծառայությունը, նման հայտարարությամբ Չավեսը հանդես է եկել Լա Ֆրիա քաղաքում, ուր նա ժամանել է Կուբայից՝ ուղղափառ եկեղեցի այցելելու նպատակով: Չավեսը պատմել է, որ վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ քաղցկեղային բջիջներ նրա օրգանիզմում չկա: «Ամեն ինչ գերազանց անցավ: Ես լավագույն ցուցանիշներն ունեմ՝ 20-ից 20»,-Չավեսի խոսքն է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը: «Ես պետք է մնամ բժիշկների վերահսկողության տակ, սակայն արդյունքները վկայում են, որ ես բուժվել եմ»,-ասել է նա: Հիվանդության պատճառով Չավեսը ժամանակավորպես չէր երևում մարդկանց շրջապատում՝ լիազորությունները փոխանցելով փոխնախագահ Էլիասու Հաուային: Ըստ բժիշկների, որոնց հղում է անում «Ռոյթերսը», Չավեսի լիակատար բուժման մասին հնարավոր կլինի խոսել բուժման ավարտից միայն երկու տարի անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |