ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Աջարիայի միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման հարցեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լևան Վարշալամիձեն ընդունել է ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման և պաշտոնի ստանձման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Աջարիայի միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական և մշակութային համագործակցության մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---