ՆԱՏՕ-ն ավարտում է իր առաքելությունը Լիբիայում

ՆԱՏՕ-ն ավարտում է իր առաքելությունը Լիբիայում

PanARMENIAN.Net -

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ուրբաթ օրը Բրյուսելում համաձայնեցրել են Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունն ավարտելու կարգը, հաղորդել է դիվանագիտական աղբյուրը կազմակերպությունից:

Նա նշել է, որ այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությունը պետք է հրապարակվի մոտակա մեկուկես-երկու ժամվա ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---