Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը ցանկանում է փոխել անունը![]() 22 հոկտեմբերի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան), որը վերջերս Բաքվում դարձավ աշխարհի չեմպիոն, հայտարարել է, որ ցանկանում է փոխել անունը: Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, Ալոյանը խոստովանել է, որ ավելի ճիշտ է համարում Միխայիլ անվանաձևը և մտադիր է համապատասխան դիմում ներկայացնել պետական մարմիններին: 23-ամյա Ալոյանը, որը եզդի է ազգությամբ, ծնունդով Հայաստանից, պատմել է, որ իր ժողովրդի մոտ ընդունված է երեխաներին անվանել ոչ լրիվ անուններով: Բռնցքամարտիկը նաև նշել է, որ վերջին տարիներին նա առաջընթաց է ապրել: Ալոյանը հավելել է, որ եթե Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում նա անի այն ամենն, ինչ կարող է, ապա հաղթանակը երաշխավորված կլինի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |