ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ «ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ» ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻԱՆԱԿՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ19 օգոստոսի 2000 - 21:22 AMT PanARMENIAN.Net - 19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների` օգոստոսի 18-ին Յալթայում կայացած հանդիպման արդյունքերը ամփոփելիս, Լեոնիդ Կուչման, բնութագրելով հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակը, «հաճելի գործոն է անվանել այն փաստը, որ 1999-ից ի վեր ապրանքափոխանակումը երկու պետությունների միջեւ ունի զարգացման դրական միտումներ»:Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը, Կուչման հայտնել է նաեւ, որ հոկտեմբերին նախատեսված է Հայաստանի վարչապետի այցը Ուկրաինա, որի ընթացքում կստորագրվի 2000-2009 թթ-ի տնտեսական համագործակցության մասին միջպետական պայմանագիր: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ հայ-ուկրաինական երկկողմ տնտեսական հարաբերություններում հեռանկարային է հանդիսանում կոոպերատիվ կապերի վերականգնումը նոր սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ ուկրաինական ավանդական ապրանքների վերադարձը հայկական շուկա: Նա հայտարարել է նաեւ, որ տրանսպորտային նոր մայրուղիները, այդ թվում Իլյիչովսկ-Փոթի միջազգային լաստանավային հաղորդակցումը «լավ հեռանկաներ» կստեղծի հայ-ուկրաինական համագործակցության զարգացման համար: --0-- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |