Յուրա Մովսիսյանը խփել է իր յոթերորդ գոլը «Կրասնոդարի» կազմում

Յուրա Մովսիսյանը խփել է իր յոթերորդ գոլը «Կրասնոդարի» կազմում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կրասնոդարը» հանդիպեց «Վոլգայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով: Ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ խփելով իր յոթերորդ գնդակը «Կրասնոդարի կազմում:

Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ գոհ է արդյունքից, սակայն դժգոհ է խաղից: «Կարող եմ ասել, որ սա մեր վատագույն խաղերից էր: Այնուամենայնիվ մենք լավ էինք պաշտպանվում: Գոլային շատ պահեր չունեցանք, սակայն, այնուամենայնիվ, ստացվեց իրացնել դրանցից 2-ը: Գոհ եմ նաև նրանից, որ թույլ չտվեցինք մրցակցին շատ գոլային պահեր ունենալ մեր դարպասների մոտ»,-մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը:

«Կրասնոդարը» վաստակել է 38 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---