Երևանում բացվել է հին ձեռագրերի պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինար

Երևանում բացվել է հին ձեռագրերի պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինար

PanARMENIAN.Net -

Հոկտեմբերի 24-28-ը Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագրերի ու տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային սեմինարը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախագծի ղեկավար Արա Խզմալյանը, սեմինարին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի փորձագետներ:

Ըստ նրա, դեռ երբեք ձեռագրերի պահպանման հարցը նման ուշադրության չէր արժանացել: «Սեմինարն ունի երեք բաժին՝ վերականգնողներ, բարձր տեխնոլոգիաների փորձագետներ և ֆոնդապահներ»,-ասել է նա հավելելով, որ սեմինարը հնարավորություն կտա տարբեր երկրներից ժամանած փորձագետներին քննարկել ձեռագրերքի պահպանման խնդիրները: «Ուրախությամբ կարող եմ նշել, որ հայ փորձագետների մոտ սեմնարը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Սեմինարին մասնակցում են 50 արտասահմանցի փորձագետներ, ինչպես նաև մեր երկրի համապառասխան բոլոր կառույցների ներկայացուցիչները»,- ասել է Արա Խզմալյանը: Ընդ որում, նա նշել է, որ սեմինարը նաև լավ հնարավորություն է ներկայացնելու համար արտերկրի հյուրերին նաև Հայաստանի մյուս արժեքները:

Սեմինարի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն ռուս, ավստրիացի ու ուկրաինացի փորձագետները: Այս սեմինարը նաև հնարավորություն կտա երիտասարդ մասնագետներին համալրել սեփական գիտելիքներն ու փորձ ձեռք բերել:

5  24.10.11 - Մատենադարանում տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» սեմինարին նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---